Արման Սաղաթելյանը՝ Սերժ Սարգսյանի մամուլի նոր քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Արզումանյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:
Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը:
Արման Արմենի Սաղաթելյան
/Կենսագրական համառոտ տվյալներ/
Ծնվել է 1975թ. օգոստոսի 26-ին:
1992թ. ավարտել է Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:
1992-1997թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում:
1997թ. ընդունվել է ԳԱԱ ասպիրանտուրայի ցերեկային բաժին, որն ավարտել է 2000 թվականին:
1997-1999թթ. ժամկետային զինծառայություն է անցել ՀՀ ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչությունում:
2000-2010թթ. աշխատել է ՀՀ ՊՆ համակարգում՝ որպես քարոզչության եւ հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, ՀՀ ՊՆ ,Զինուժե հաղորդաշարի հաղորդավար:
2003-2004թթ. աշխատել է “Հայաստան” համահայկական հիմնադրամում՝ որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, այնուհետ՝ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար:
2001 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2011 թվականից ԵՊԼՀ “Տեղեկատվության եւ հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնիե (ամբիոնի) ղեկավարն է:
2011-2013 թթ. “ԱրմՌադիո FM 107” ռադիոկայանի տնօրենն է:
Քաղաքական գիտությունների թեկնածու է (Պետությունների տեղեկատվական հակամարտության արդի համակարգերը. միջազգային փորձ եւ տարածաշրջանային ասպեկտներ): Մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների եւ ուսումնական ծրագրերի հեղինակ:
Պարգեւատրվել է “1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից” կրծքանշանով, “Գարեգին Նժդեհ” մեդալով:




Լրահոս