Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն, այսօր՝ ապրիլի 18-ին, Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի Հանրապետություն:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լիտվայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-լիտվական հարաբերություններին, երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներին եւ զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: