Ռուսաստանը դադարեցնում է Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմը. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը 2016թ.-ի հունվարի 1-ից կդադարեցնի Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:

«ՌԴ ղեկավարությունը որոշում է ընդունել դադարեցնել առանց վիզային ռեժիմը, որն այժմ գոյություն ունի Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2016թ.-ի հունվարի 1-ից»,-հայտարարել է Լավրովը իր սիրիացի գործընկեր Վալիդ Մուալլեմի հետ բանակցությունների արդյունքների համաձայն մամուլի ասուլիսի ժամանակ:

«Սրանք ոչ թե մտածված, այլ բավականին իրական սպառնալիքներ են»,-հավելել է ՌԴ արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին թուրք-սիրիական սահմանի մոտ Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանումից հետո: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն մեջքից հարված որակեց: Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իրենք չեն իմացել, որ ինքնաթիռը ռուսական է և որ չեն ցանկանում սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս