Երանոս գյուղում գտնվող հեռախոսագծից մալուխ էին գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 17-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երանոս գյուղից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարազդատ Ա.-ին, 1963 թ. ծնված Սերյոժա Ա.-ին, 1974 թ. ծնված Պետրոս Գ.-ին և 1991 թ. ծնված Արտավազդ Հ.-ին: Վարազդատ Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի զննությամբ սրահից և բեռնախցիկից հայտնաբերվել է շուրջ 100 մ հեռախոսային մալուխ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, նրանք մալուխը գողացել են Երանոս գյուղում գտնվող ԱրմենՏելե ՓԲԸ պատկանող հեռախոսագծից: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս