Էրդողանը ՌԴ­-ին խորհուրդ է տալիս «չխաղալ կրակի հետ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-­ի կողմից Սիրիայի կառավարությանը ցուցաբերվող օգնությունը լրջագույն սխալ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով Hurriet-­ը, Էրդողանը մասնավորապես նշել է.

«Դա ճիշտ է, որ Սիրիայի ռեժիմին օգնությունը, որը Սիրիայում սպանել է 380 հազար մարդ, խաղ է կրակի հետ: «Իսլամական պետության» դեմ պայքարի առիթով հարվածներ հասցնել ընդդիմադիր խմբավորումներին, որոնք ունեն միջազգային ճանաչում, «խաղ է կրակի հետ»»,­ ասել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով` օգտագործելով միջադեպը (Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանումը), որում Թուրքիայի արդարացիությունը ճանաչվել է ողջ աշխարհի կողմից, որպես մեր քաղաքացիներին տանջելու միջոց, ովքեր գտնվել են ՌԴ­ում ցուցահանդես այցելելու համար, դա ևս «խաղ է կրակի հետ»»,­ ավելացրել է Էրդողանը:

«Անպատասխանատու կերպով հարվածներ հասցնելով տարածաշրջանի (սիրիական) բեռնատարների ուղղությամբ, որոնք կարող էին գտնվել այնտեղ առևտրի կամ այլ հումանտիար օգնություն հասցնելու նպատակով…Մենք սրտանց խորհուրդ ենք տալիս Ռուսաստանին «չխաղալ կրակի հետ»»,­ ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Նոյեմբերի 24­-ին ռուսաստանյան Սու­ 24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք­երկինք» հրթիռի կողմից եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Երկու օդաչուներն էլ կատապուլտվել են: Օդապարիկով իջնելու ժամանակ Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող թուրք հրամանատարը գնդակահարել է օդաչուներից մեկին: Գնդակոծության ժամանակ զոհվել է նաեւ մի ռուս զինծառայող այն խմբի կազմից, որն ուղարկվել էր օդաչուների որոնողական­փրկարար գործողություն անցկացնելու համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել, որ Սու­ 24­-ը չէր սպառնում Թուրքիային եւ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»:




Լրահոս