Ես չեմ կարող ինձ պատկերացնել առանց հեռուստատեսության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Արմեն Արզումանյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
“Երեք տարի առաջ, երբ նշանակվեցի նախագահի մամուլի քարտուղար, ինձ փորձառու մասնագետ էի համարում: Կատակ բան չէ, շուտով կլրանա քառասունամյակս, որից 26-ը լրագրության մեջ, կամ ավելի ճիշտ լրագրողների կողքին եմ եղել: 10 տարուց ավելի աշխատելով հանրային հեռուստատեսությունում` հնարավորություն եմ ունեցել հետեւելու խոսքի ազատության սպարեզում մեր ունեցած բոլոր ձեռքբերումներին ու տապալուներին: Շփվել եմ բոլոր կամ գրեթե բոլոր հայտնիների հետ: Ու կարող էր թվալ, թե ամեն ինչ գիտես բոլորի մասին: Բայց լրագրությունը չէր լինի աշխարհի ամենահետաքրքիր մաս¬նագիտությունը, եթե այնտեղ ամեն ինչ այդքան պարզ լիներ…
Երեք տարի անց կարող եմ արձանագրել, որ սրանք իմ կյանքի ամենահետաքրքիր ու պատասխանատու տարիներն էին: Նախագահ Սարգսյանը բացառիկ պետական գործիչ է: Նրա քայլերի արդյունքների ճնշող մեծամասնությունը կերեւան միայն ապագայում: Դրանում է նրա բացառկությունը. այսօրը կարեւոր է, իսկ ապագան` կենսական: Ափոս իհակե, որ նախագահական առաջին ժամկետը Սերժ Սարգսյանն ստիպված եղավ ծախսել տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելով…
Ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել լինել այդքան տաղանդավոր, կրթված ու հայրենասեր մարդկանցից կազմված թիմի մի մասնիկը: Հսկայական փորձ ու գիտելիք եմ ձեռք բերել այս երեք տարիների ընթացքում ու դրանում մեծ է նաեւ գործընկերներիս դերը: Եթե չտեսնեի, երբեք չէի հավատա, որ զոռբաների այս ժամանակներում, այսքան համեստ են Նախագահի օգնականները:
Այս տարիների ընթացքում Նախագահ Սարգսյանի ու նրա թիմի ամենամեծ ձեռքբերումներից մեկը խոսքի ազատության ամրապնդման, ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ հարաբերություններում տեղի ունեցած հեղափոխանական առաջնթացն է: Վստահ եմ, որ այլեւս երբեք Հայաստանում չի կարող հետադարձ լինել, չի կարող որեւէ իրադարձության լուսաբանման ,չի կարելիե լինել: Մեր երկրում այլեւս որեւէ իշխանության մտքով չի անցնի, որ հնարավոր է ինչ-որ բան թաքցնել: Սա ամենակարեւորն է: Ուրախ եմ, որ համեստ մասնկացություն եմ ունեցել այս կարեւորագույն գործում: Լավ է, երբ զավակներիդ առաջ գլուխ գովելու թեմա ունես:
Ես չեմ կարող ինձ պատկերացնել առանց հեռուստատեսության: Ժամանա¬կակից տեխնոլոգիաների զարգացումը եւ ամենակուլ ինտերնետի տարա¬ծումը նոր մարտահրավեր է նետել հեռուստատեսությանը: Եկել է հեռուստատեսության՝ անխուսափելի քայլ անելու ժամանակը: Մեծ քայլ: Այսօրվանից ես միանում եմ նման նպատակադրումներով պրոֆեսիոնալների խմբին: Ինձ ոգեւորում են նոր դժվարություններն ու խնդիրները, ես հավատում եմ նոր ձեռքբերումների բերած գոհունակությանը: Շնորհակալ եմ”: