Աշոտ Աղաբաբյանը սնա՞նկ կճանաչվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, սնանկ ճանաչվելու համար դիմում է ներկայացրել դատարան: Սակայն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ. ««Հրազդան» ստադիոնն է ճանաչվել սնանկ: Ես ինչի՞ պետք է ճանաչվեմ սնանկ, երեք հատ երեխա ունեմ, 7 հատ թոռ, ես սնանկ ոնց կլինեմ»:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Հրազդան» մարզադաշտի սնանկության գործերի կառավարիչ Հայկ Կոշեցյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է գտնվում մարզադաշտի սնանկության գործը: «Պահանջների հաստատման փուլում է գտնվում: Այսինքն՝ ներկայացված պահանջների նկատմամբ առարկություններ են ներկայացված: Դեռեւս դատական նիստը չի հրավիրվել: Դեկտեմբերի 6-ին է կայանալու»,- ասաց Կոշեցյանը:

Ի դեպ, նշենք նաեւ որ «Հրազդան» մարզադաշտը ներկայումս գրավի տակ է:




Լրահոս