ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը շարունակում է «յուրահատուկ» աճուրդներով զարմացնել: Այս անգամ էլ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել մեկ, չօգտագործված վրձին, որի արժեքն է 425 դրամ:
Նշենք, որ վրձինը գտնվում է Երեւանում, այն գրավի առարկա չի հանդիսանում: Այս պահին գնային առաջարկ չկա: Ի դեպ, մինիմալ գնային առաջարկը պետք է լինի 925 դրամ, որից 500 դրամը աճուրդի մասնակցության վճարն է: