ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 19-ին գիշերը Լոռիում և Սյունիքի Նախալեռներում հնարավոր է ջերմաստիճանի անկում օդում մինչև 0…-2՛C:
ՀՀ տարածքում
Ապրիլի 19-23-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` ամպրոպ և կարկուտ, Լոռիում, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում` թաց ձյուն: Քամին հյուսիս-արևելյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 21-23-ը կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում 5-7 աստիճանով:
Երևանում`
Ապրիլի 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: