ԴԱՀԿ-ն հիմա էլ ֆաբրիկա է աճուրդի հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել ֆաբրիկա: Այն գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, բաղկացած է թվով 23 առանձին շինություններից:

Ի դեպ, ֆաբրիկան սեփականության իրավունքով, արդյունաբերական նշանակության հողամաս՝ 8080քմ: Արժեքը կազմում է մոտ 24 մլն դրամ: Հավելենք, որ այս պահին գնային առաջարկ չկա: Մեկ այլ արտադրամաս էլ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել Էրեբունի վարչական շրջանում, որը նույնպես գրավի առարկա է: Արտադրամասն արժե մոտ 74 մլն դրամ:




Լրահոս