
“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Դավթաշեն գյուղի, Մելքումով փողոցի, “Հանրապետական” բժշկական կենտրոնի, “Մալայան” ակնաբուժական կենտրոնի, ՊՀՀՏ Երևանի Աջափնյակ տարածքային կենտրոնի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
“Երևան Ջուր” ՓԲԸ