«Համեստ» Դավիթ Հարությունյանը գիտի՝ ինչպես թաքցնել ունեցվածքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ընդունված է համարել համեմատաբար «համեստ» պաշտոնյա: Իսկ պատճառն այն է, որ նրա անունը այդքան էլ հաճախակի չի շոշափվում կոռուպցիոն պատմությունների մեջ: Սակայն Հարությունյանի ունեցվածքը վկայում է այն մասին, որ նա պարզապես գիտի ինչպես թաքցնել ունեցվածքը: Հարությունյանը 2014 թվականի տարեվերջի դրությամբ հայտարարագրել է 6.5 մլն դրամ եւ 20 հազար դոլար: Նրա ամսական աշխատավարձը կազմում է ավելի քան կես մլն դրամ:

Նախարարի կինը՝ Նորինե Մանուկյանը, հայտարարագրել է 50 հազար դոլար, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմել է ընդամենը 720 հազար դրամ: Սակայն առավել ուշագրավն այն է, որ Դավիթ Հարությունյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 6 բնակարան, մեկ անհատական բնակելի տուն եւ մեկ ամառանոց եւ մեկ հողամաս: Ու եթե Հարությունյանին էլ հարցնեն, թե որտեղից այդքան անշարժ գույք, կասի՝ պապուց է նվեր ստացել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:,




Լրահոս