Ընդդիմության հաղթանակը կփոխի 6 խնդիր. Լեվոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի ավագանու ընտրությունները բացառիկ շանս են՝ փոխելու իրավիճակը երկրում: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, հաղթելով մայիսի 5-ի ընտրություններում, ընդդիմությունը կլուծի 6 խնդիր:
Առաջինը՝ ըստ Լեւոն Զուրաբյանի, ընդդիմության հաղթանակն էապես կթուլացնի ռեժիմի հնարավորությունները՝ վերահսկելու քաղաքական գործընթացները, եւ ընդհանրապես, ռեժիմի դիրքերը կթուլանան, որովհետեւ քաղաքապետարանը լուրջ դեր է կատարում ռեժիմի ամբողջատիրական համակարգում:
2. Հնարավորություն կստեղծվի ընդհանրապես երկրում իշխանությունը քաղաքացուն վերադարձնելու եւ ավազակապետական ռեժիմից ազատելու համար, դուռ կբացվի ամբողջական իշխանափոխության համար:
3. Պետական կառավարման համակարգում  կստեղծվի հակակշիռների համակարգ, որից կօգտվի հասարակությունը: Եթե հիմա կառավարումը լրիվ ենթարկվում է Սերժ Սարգսյանին, քաղաքապետորանն ընդդիմության ձեռքն անցնելու դեպքում կսկսեն գործել իշխանության կառավարման համակարգի կարգավորման լրիվ այլ մեխանիզմներ: Եվ քաղաքապետարանը կկառավարվի օրենքներով, ոչ թե Սերժ Սարգսյանի կամայականություններով:
4. Էապես կնվազի կոռուպցիան. Իշխանությունը եւ ընդդիմությունը կկանգնեն իրար հետ մրցելու անհրաժեշտության առաջ:
5. Քաղաքական պայքարը Հայաստանում կտեղափոխվի ավելի քաղաքակիրթ մրցակցության դաշտ, որովհետեւ ընդդիմությունը եւ իշխանությունը ստիպված են լինելու իրար հետ խոսել կոնկրետ փաստերով, եւ կլինի ոչ թե խոսքի, այլ գործի կռիվ:
6. Ստեղծված այս նոր համակարգում քաղաքացիները, բիզնեսը, տնտեսվարողները, ավելի ազատ շնչելու հնարավորություն կունենան: 




Լրահոս