Իշխանությունները մեկ ամսից ավել է՝ բոլորին համոզում են, որ բյուջեում նույնիսկ գիտնականին վճարելու գումար չկա. նախագահականի բիզնես կլասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հոկտեմբերի 22-ին «Վինդ Ռոուզ Թրավել-Պրո» ընկերության հետ կնքված պայմանագրով գնել է 4 հատ բիզնես կարգի ավիատոմս՝ Երեւան-Փարիզ, Լոնդոն-Փարիզ, Մոսկվա-Երեւան ուղղություններով: Իսկ ավիատոմսերի արժեքը կազմել է 1 մլն 805 հազար դրամ: Ստացվում է` մարդիկ իրենց նման շռայլություն են թույլ տալիս այն դեպքում, երբ իշխանությունները մեկ ամսից ավել է՝ բոլորին համոզում են, որ բյուջեում նույնիսկ գիտնականին վճարելու գումար չկա:




Լրահոս