ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային փակել սահմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային մեծացնել թուրքական զորքերի կոնտինգենտը Սիրիայի հետ սահմանի մոտ, գրում է Wall Street Journal-ը:

Այս նախաձեռնության իրականացման փոխարեն Անկարան հույս ունի օգնություն ստանալ փախստականների խնդիրների լուծման համար: Թուրքիան նաև ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայում անվտագնության գոտի ստեղծելու հարցում:

«Սահմանները պետք է փակվեն: Սա միջազգային սպառնալիք է»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչախմբի աղբյուրը:

Ընդ որում, ԱՄՆ իշխանությունները չեն հստակեցնում, թե որքան զինծառայող է անհրաժեշտ սահմանների լրիվ փակման համար, սակայն, պարբերականի գնահատականի համաձայն, խոսքը 30 հազար զինծառայողի մասին է:

Թուրք պաշտոնյաների կարծիքով, այս թիվը չափացանզված է, սակայն Անկարան խոստովանում է Սիրիայի սահմանի մոտ պաշտպանության ուժգնացման անհրաժեշտությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս