Մոսկվան տեղեկություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու նավթային բիզնեսի մասին: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ես առաջնորդվում եմ մեր նախագահի կողմից արված հայտարարությունով: Իրոք, տեղեկություններ կան, ես չգիտեմ, թե որքանով են դրանք մանրամասն ուսումնասիրված, սակայն շահագրգռվածություն կա»,-ասել է Պեսկովը:
Նա նաև հիշեցրել է, որ թուրքական կառավարությունում էներգետիկայի նոր նախարարի պաշտոնը զբաղեցնում է Էրդողանի փեսան:
Էրդողանն իր հերթին հերքել էր «Իսլամական պետության» զինյալների հետ նավթի առևտրի մասին տեղեկությունները:
Ավելի վաղ Սիրիայի տեղեկատվության նախարարը հայտարարել էր, որ Սու-24-ը կործանել են Էրդողանի որդու նավթային շահերի պատճառով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան