
Մադրիդի «Ռեալ»-ը երեք շաբաթով զրկվեց կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանից: AS-ը հաղորդում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն ազդրի մկանային վնասվածք է ստացել Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի խաղում:
«Ռեալ»-ը Լվովում կայացած խաղում առավելության էր հասել 4:3 հաշվով, 22-ամյա Վարանը հարկադրաբար փոխարինվել էր 33-րդ րոպեին: