Շառլ դը Գոլ օդանավակայանից 57 կասկածելի աշխատակցի են հեռացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում աշխատակիցների զանգվածային հեռացում է տեղի ունեցել նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների հետո: Օդանավակայանից մոտ 60 աշխատակից է հեռացվել, որոնց կասկածում են ծայրահեղական հայացքներ ունենալու մեջ:

Նշվում է, որ հետագայում ևս ակնկալվում են հեռացումներ: Ավելի քան 85 հազար աշխատակցի են ստուգել, ովքեր հասանելիություն են ունեցել դեպի փակ գոտի: Ընդ որում, առաջին հերթին ստուգում են անցել օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները. փոխանցում է ТАСС-ը:

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, որի զոհ դարձավ 130 մարդ, ուժգնացվել են անվտանգության միջոցառումները: Ոստիկանությունը շարունակում է ահաբեկչության մեջ ներգրավվածների որոնողական աշխատանքները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս