Զինված անձինք հարձակում են գործել Մալիի Կիդալ քաղաքում ՄԱԿ-ի խաղաղապահների բազայի վրա, փոխանցում է Reuters-ը:
Խաղաղապահ առաքելության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ առնվազն 4 հրթիռ է ընկել բազայի տարածքում: Մի քանի մարդ վնասվածքներ են ստացել:
«Հարձակումն իրականացվել է վաղ առավոտյան: 4 կամ 5 հրթիռ է պայթել բազայի տարածքում»,-ասել է Մալիում ՄԱԿ-ի Միջազգային առաքելության ներակայացուցիչը:
Ականտեսների խոսքով` բազայի մոտ ուժգին պայթյուններ և կրակոցներ են հնչել: Հարձակման զոհ է դարձել 3 մարդ՝ 2 խաղաղապահ և մեկ քաղաքացի, ևս 14-ը վնասվածքներ են ստացել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան