Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 48-ամյա Ֆայզո Օզմանյանը, վարելով “Վազ 2121” մակնիշի՝ 481 ՍՏ 29 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է Աշտարակի կամրջի բետոնե հատվածին և մոտ 8 մետր բարձրությունից ավտոմեքենայով ընկել է ցած:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ տեղեկությունների, նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում գործող “Շտապ գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն” ՓԲԸ-ի հաշվեկշռում, իսկ վարորդը նշված ՓԲԸ-ի ղեկավարի տեղակալն է: