ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր անփոփոխ է թողել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այս մասին ,Փաստինֆոե-ի թղթակցին հայտնեց մեղադրյալի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ դատարանի հիշյալ որոշումը բողոքարկելու է ՀՀ Վճռաբեկ դատարան, ապա նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Գ.Հովհաննիսյանը հայտնեց, որ բողոքարկելու է նաև Արայիկ Պետրոսյանի եղբոր՝ Արտակ Պետրոսյանի նկատմամբ կալանքն ընտրելու որոշումը: Նա մեղադրվում է այլ գործով՝ խուլիգանության մեջ: Ըստ պաշտպանի՝ իր երկու պաշտպանյալների մեղադրանքն անհիմն է ու ապօրինի:
“Փաստինֆո”