«Սդղի գյոլ»­-ի քրեական գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2­-ին տեղի ունեցած վիճաբանության հետ կապված քրեական գործը նոյեմբերի 27-­ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից: Մեղադրական եզրակացության համաձայն` Յուրի Մանուչարյանը,Դերենիկ Հակոբյանը, Շահում Դավթյանը, Սեյրան, Էյներ և Մայիս Խաչատրյանները մայիսի 2­-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» տանող ճանապարհի խաչմերուկի մոտ ծեծի են ենթարկել Մուշեղ Զաքարյանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել միջին ծանրության վնաս: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործը քննելու է դատավոր Նապոլեոն Օհանյանը:

Յուրի Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112­րդ հոդվածի առաջին մասով և 113­-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով, իսկ Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ և Սեյրան Խաչատրյաններին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 113­րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի հատկանիշներով: Յուրի Մանուչարյանն ու Դերենիկ Հակոբյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը:

Շահում Դավթյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավը (այն կիրառվում է միայն անձի նկատմամբ կալանավորման որոշում կայացնելու դեպքում­խմբ.), իսկ Սեյրան, Էյներ և Մայիս Խաչատրյանների նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2­ին տեղի ունեցած վիճաբանության հետ կապված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Տիգրան Խաչատրյանը` նոր հանգամանքների ի հայտ գալու հիմնավորմամբ, հոկտեմբերի 1­ին ազատ էր արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. նրա նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը:




Լրահոս