Վրաստանի իշխանություններն անհանգստացած են Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների սրմամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ կապերի հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն. փոխանցում է Интерфакс-ը:
«Եթե Ռուսաստանը համաձայնության չգա Թուրքիայի հետ, ապա կտուժեն բոլորը: Սա կարող է լուրջ ապակայունացում առաջացնել տարածաշրջանում»,-ասել է նա:
Աբաշիձեի խոսքով` Վրաստանն արդեն հասցրել է իր վրա զգալ ռուս-թուրքական հակամարտության «ոչ մեծ էլեմենտները»:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է Էրդողանի որդու նավթային շահերի մասին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան