Թուրքիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս երկրի քաղաքացիներին խուսափել Ռուսաստան այցերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին խուսափել Ռուսաստան ոչ շտապ այցերից՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների սրման հետ, փոխանցում է РИА Новости-ն:

«Նոյեմբերի 24-ից Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացման հետ կապված՝ մեր քաղաքացիների մոտ, ովքեր մեկնում են Ռուսաստան կամ ապրում են այնտեղ, որոշակի խնդիրներ են առաջացել: Մինչ իրավիճակի կարգավորումը խորհուրդ ենք տալիս մեր քաղաքացիներին խուսափել Ռուսաստան այցերից, եթե դրա համար շտապ պատճառներ չունեն»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին թուրք-սիրիական սահմանի մոտ Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանումից հետո: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն մեջքից հարված որակեց: Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իրենք չեն իմացել, որ ինքնաթիռը ռուսական է և որ չեն ցանկանում սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս