«Ովքեր են քաղաքական շապիկ հագած կոտրում ազգային պայքարի դերն ու նշանակությունը». երդվյալ ազատամարտիկները կրկին հավաքվել էին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի հանրապետության կառավարության նիստերի դահլիճում կայացավ Երդվյալ ազատամարտիկների միության 4-րդ արտահերթ համագումարը, որի առաջնային խնդիրը միության հիմնադրման օրվանից եղել է Հայրենիքի պաշտպանությունն ու համագործակցությունը ազգային բանակի հետ:

Ելույթով հանդես եկավ Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանը նշելով, որ երկրի ամենադժվարին ժամանակներում էլ պատրաստ են ապավինելու սեփական ուժերին` չհաշտվելով Արցախի հիմնահարցի կարգավորման այն տարբերակին, որը կբերի սեփական հողի կորստին:

«Ահա հայ մարդու վերջնական կենսագրությունը եւ նրա կյանքի Ամենաբուռն ու որոշիչ հանդիսացող մահվան ձեւն ու նպատակը»: Երդվյալ ազատամարտիկների միության 4-րդ արտահերթ համագումարում Միության նախագահ Ռուբեն Գեւորգյանը հանդես եկավ հայտարարությամբ:

Մանրամասները `Armlur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս