ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. մարտի 25-ին ՀՀ արդարադատության խորհուրդը Սերժ Սարգսյանին առաջարկել է սեփական դիմումի համաձայն դադարեցնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանի լիազորությունները: «Ժողովուրդ»-ը Տ. Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված իր հրաժարականի դիմումը: «Առողջական խնդիրներ ունեմ. սիրտս եմ վիրահատել, եւ այս աշխատանքը բավական ծանր է ինձ համար: Այդ պատճառով դիմում եմ գրել, կփորձեմ ավելի թեթեւ աշխատանք գտնել»,-ասաց նախկին դատավորը:




Լրահոս