Իրաքցի քաղաքական գործիչը պատմել է, թե ինչպես է Թուրքիան օգնում իսլամիստներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի ազգային անվտանգության հարցով նախկին խորհրդական Մուվաֆակ ար-Ռուբաին, ով «Օրենքի պետություն» խորհրդարանական կոալիցիայի առաջնորդներից մեկն է, համացանցի իր էջում հայտնել է, թե ինչպես է Թուրքիան օգնում «Իսլամական պետության» զինյալներին. փոխանցում է Ntv.ru-ն:

«20 դոլար` մեկ բարելի համար. հենց այս գնով է Թուրքիան թույլ տալիս իսլամսիտներին վաճառել Իրաքից և Սիրիայից նավթը»,-գրում է իրաքցի քաղաքական գործիչը:

Ար-Ռուբաին թվարկել է մի քանի տեսակ աջակցություն, որը ցուցաբերում է Թուրքիան, ընդ որում, նա առաջին տեղում նշում է նավթի առևտուրը:

Իրաքցի գործիչը նաև հավելում է, որ Թուրքիայում բոլորը գիտակցում են, որ երկիրը վաղուց դարձել է նոր ահաբեկիչների հավաքագրման կետ: «Հենց այստեղ են հավաքագրում ահաբեկիներին, որից հետո նրանց թուրքական սահանով տեղափոխում են Իրաքի Մոսուլ կամ Ռաքքա քաղաքներ»,-հայտնում է ար-Ռուբաին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս