Այսօր լրացավ 5-րդ մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 23-րդ ամյակը: Արամ Խաչատրյան համերգասրահում քիչ առաջ ավարտվեց 23-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որի ժամանակ պարգևներ հանձնեցին ազատամարտիկների մայրիկներին և կանանց: Մեծ մայրիկ կոչմանն արժանացավ սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա մայրիկը:














































