ՄԱՔՐՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանը (Կարտոլ Նորո) Էջմիածնի փողոցները մաքրող ջրցան մեքենաներով մաքրում է ոչ միայն քաղաքի, այլեւ իր ծննդավայրի՝ Աթարբեկյան համայնքի փողոցները: Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Միրզախանյանը միշտ էլ լավ է կատարել իր աշխատանքը: Չե՞ք նկատում, որ Երեւանի համեմատ Էջմիածինը շատ մաքուր է: Այո՛, իրենց գյուղն իրականում երկու անգամ մաքրվել է, բայց ոչ իր նախաձեռնությամբ, այլ քաղաքապետն է հանձնարարել՝ Միրզախանյանի մոր հուղարկավորության եւ քառասունքի արարողության նպատակով»:
Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 13-ին Ն. Միրզախանյանը ձերբակալվեց 7,4 գրամ թմրանյութ պահելու մեղադրանքով, սակայն շատ չանցած՝ նրան ազատ արձակեցին: 




Լրահոս