Առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում Մադրիդի «Ռեալ»-ը չի կարողանա նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել:
Իսպանական ակումբի դեմ պատժամիջոցի պատճառը եղել է Վենեսեուելայից 12-ամյա երկու խաղացողների տեղափոխությունն իրականացնելը: Մադրիդյան ակումբը խախտել է ՖԻՖԱ-ի կանոնադրությունը, որն արգելում է անչափահասների տրանսֆերներ իրականացնել: