«Երդվյալ ազատամարտիկների միության» արտահերթ համագումարին ելույթ ունեցավ նաև Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը):
Նա անդրադարձավ ռուս- թուրքական հարաբերություններին և չբացառեց, որ դա կարող է ազդել նաև Հայաստանի վրա. «Թուրքիան կարող է Ադրբեջանին հրահրել, որ մեր դեմ դուրս գա, մենք այդ ժամանակ կկորցնենք մարդկանց, ընտանիքներ, տներ, մենք մեզ գուցե կորցնենք, բայց մենք կհաղթենք: Ադրբեջանը կպայթի միանգամից, եթե մենք ոտքի կանգնենք: Թուրքիան ու Ադրբեջանը կարող են գնալ այդ քայլին, բայց հասկանալով, որ դա իրենց վերջն է լինելու, գուցե հետ կանգնեն»,- ընդգծեց նա:
Մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: