ՎԵՐՋԸ ԳԻՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, 7-ի գործով նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը «Լուրեր»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքն ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում, բայց մյուս կողմից շարունակում է մնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը: Իսկ հարցին, թե հիմա ինչով է զբաղվում, ասել է, թե կենդանիներ է պահում. «Շներ ունեմ, աղունիկներ ունեմ… Սպորտով եմ պարապում: Ամեն օր դրանցով եմ զբաղվում, ուրիշ ոչինչ»: Նա նաեւ խոսել է Տեր-Պետրոսյանի եւ նրա ղեկավարած ՀԱԿ կուսակցության մասին. «Ժամանակն է ստիպելու, որ բոլորը հավաքվեն Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը: Ոչ մեկս մի քանի օր առաջ չէինք սպասում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը ըտենց ավարտ կունենա, չէ՞…»:
-Իսկ տնտեսական գործունեությո՞ւն, բիզնե՞ս:
-Չէ՛, չեմ զբաղվում, որեւիցե մի բանով չեմ զբաղվում:
-Ինչո՞ւ:
-Չեմ զբաղվում, որովհետեւ մի 15 հոգի անօրինական ձեւով, վատ ձեւով, շանտաժով կալանավորեցին, ես չեմ ուզում հիմա մարդկանց հացին վայիս ըլնեմ: Գործարանները, ինչ կա, լրիվ փակ ա մինչեւ այսօր:
-Դիտավորյալ ոչ մի բան չե՞ք աշխատացնում:
-Հա՛, թող մնա փակ, ի՞նչ ա էղել: Որ պետք ա բացեմ, շատ կարճ ժամանակից նորից մարդկանց անօրինական ձեւով կալանավորեն, ավելի լավ ա…
-Դրանից հետո՞ որոշեցիք այլեւս քաղաքականությամբ, ոչ մի բանով չզբաղվել ու Ձեզ նվիրել կենդանիներին:
-Հա՛, որովհետեւ ես գիտեմ՝ ինչ ա վերջը լինելու, դրա համար ինձ պետք չի:




Լրահոս