Սահմանադրության փոփոխությունը երկրի ճակատագրին վերաբերող հարց է: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանը:
«Մենք դեռ 25 տարեկան չկանք, մենք մանուկ պետություն ենք, հիմա պատկերացրե’ք, որ երեխան մի հատ հագուստ ա հագնում, հետո մեծանում ա, հագուստը փոքրանում ա, չափսերը փոխվում են: Մենք էլ, ինչքան մեծանանք, ժամանակի բերումով, անհրաժեշտության պարագայում պիտի սահմանադրությունում փոփոխություններ անենք», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան