
«Բացի Տարոն Մարգարյանից, որեւէ այլ պոտենցիալ քաղաքապետացու այդպես էլ չնշմարվեց»:
Հասկանալի է, որ սեփական կուսակցի PR-ը պետք է կատարել ջանասիրաբար, բայց կարծես թե ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն այն աստիճանի է ոգեւորվել, որ մոռացել է մյուս թեկնածուների մասին, այդ թվում՝ իշխանական կողմը ներկայացնող: Չէ՞ որ այդ քաղաքապետացուներից մեկն ՕԵԿ-ական Արմեն Երիցյանն է, որը՝ որպես նախարար, իր աշխատանքի մեջ երբեւէ չի թերացել, բավական լավ ղեկավարում է իր ոլորտը եւ նույն հաջողությամբ էլ կարող է աշխատել որպես քաղաքապետ: Փաստորեն, ԿԳ նախարար Ա. Աշոտյանն իր գրառման մեջ միգուցե անզգուշաբար վիրավորեց նաեւ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցության ներկայացուցչին: