ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմա առաջացել են կուսակցություններ, որոնք երկրպագում են ուրիշ քաղաքական ուժի գործողություններին: Կարծում եմ, որ նրանք պետք է հասկանան` կա՛մ քաղաքական ուժը պետք է մրցակցի, կա՛մ ինքը քաղաքական ուժ չէ»:

Գագիկ Մինասյան «Հայնյուզ»

Բայց մրցակցելու համար նախ պետք է թողնեք, որպեսզի քաղաքական ուժերը մրցակցեն, իսկ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում ստեղծել է մենաշնորհ, թեկուզեւ բացահայտորեն այդ հանգամանքը չի ընդունում եւ հարկ եղած դեպքում մյուս քաղաքական ուժերին վարպետորեն ասպարեզից հանում է՝ զրկելով մրցակցելու հնարավորությունից: Այսքանից հետո էլ, իհարկե, ամենահեշտը հենց մնացած քաղաքական ուժերին մեղադրելն է, թե չեն ուզում մրցակցել ու երկրպագում են: Իհարկե, երկրպագողներ էլ կան, օրինակ՝ ՀՀԿ-ին կից մանր-մունր կուսակցությունները, որոնք ջանք չեն խնայում այդ հարցում:




Լրահոս