«ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԵՎ ՎՃՌԱԲԵԿԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում շատ անելիքներ կան, ոչ մի կասկած: Սակայն մինչ օրս ՄԻՊ գրասենյակը, թեեւ բազմաթիվ ջանքերին, այնուամենայնիվ, այս հարցում դեռ ցանկալի արդյունքի չի հասել: Այս ոլորտում հեղափոխություն է խոստանում իրականացնել ՕԵԿ առաջնորդը: Բանն այն է, որ շուտով մեր երկրում ստեղծվելու է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը նախագահելու է Արթուր Բաղդասարյանը:

ՀԱՐՑ. Ի՞նչ սպասելիք ունեք այս հանձնաժողովից, ի՞նչ եք կարծում՝ այն կկարողանա՞ փոխել իրավիճակը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ հանձնաժողովի մասին ես տեղյակ չեմ եւ մանրամասներին էլ չեմ տիրապետում. չգիտեմ, թե ինչ խնդիրներով է զբաղվելու, բայց կարծում եմ, որ մարդու իրավունքների խնդիրներով մեր երկրում որքան շատ զբաղվենք, այնքան ավելի լավ:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ինձ թվացել է, որ էականը բազմազանության մեջ չէ, այլ այդտեղ աշխատող մարդկանց վերաբերմունքն է կարեւոր: Կարելի է ստեղծել եւս 20 մարմին, բայց եթե նրանք իրենց գործում լինեն սահմանափակված եւ որպես անձ՝ իրենք էլ նվիրված չլինեն այդ գործին, դա անիմաստ կլինի: Ինձ թվում է՝ սա հերթական այն մարմինն է, որ լրացուցիչ ինչ-որ գումար կորզելու համար են ստեղծել, որովհետեւ եթե եղածը շատ լավ աշխատեցնեին, ապա լավ կլիներ վիճակը: Բայց դա այդպես չէ: Ես՝ որպես փաստաբան, ներկայիս ՄԻՊ-ի աշխատանքը կգնահատեի շատ վատ: Իսկ թե ինչ պետք է անել ոլորտում հաջողության հասնելու համար, ապա կասեմ՝ պաշտոնանկ անել գլխավոր դատախազին ու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, եւ մենք այս ոլորտում կունենանք հաջողություն:

ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆ
փաստաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Սա բավական լուրջ խնդիր  է: Նախ մենք պետք է խոսենք, թե մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությունն ինչ վիճակում է, եւ հետո նոր խոսենք այդ հանձնաժողովի մասին: Ստեղծված հանձնաժողովի մասին մեկնաբանություն չունեմ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների
պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս