Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը պարգևատրել է իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին ընթացիկ մրցաշրջանում վերջինիս ցուցադրած լավ խաղի համար:
Sport.es-ը հայտնում է, որ ակումբը բարելավել է 27-ամյա ֆուտբոլիստի ֆինանսական պայմանները՝ բարձրացնելով նրա հրաժարագինը։
Բուսկետսը «Բարսելոնա»-ի հետ նոր պայմանագիրը կնքել է 2015 թվականին։