Ֆիլմեր, որոնք իդեալական են հանգստյան օրերի համար (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

15 ֆիլմ, որոնց վրա արժի ծախսել հանգստյան օրերը: Ձմեռը կամաց-կամաց գրավում է իր տեղը: Այսպիսի եղանակին, դժվար թե, ինչ-որ մեկը ցանկանում է հեռանալ տաք տնից: Սակայն անգամ ամենացուրտ երեկոն կարելի է փրկել` դիտելով որակյալ ֆիլմեր:

AdMe.ru-ն ներկայացնում է տարբեր թեմատիկայով ֆիլմեր, որոնք արժանի են ձեր ուշադրությանը:

«Ապագայի սահման». դիտել առցանց

4739760-650-1448643435-1

Մոտ ապագայում այլմոլորակայինների ռասան կներխուժի Երկիր մոլորակ, և ոչ մի բանակ դա կանխել չի կարողանա: Մայոր Ուիլյամ Քեյջը մահանում է մարտերից մեկի ժամանակ. ու հանկարծ նա հայտնվում է ժամանակավոր հանգույցի մեջ՝  ամեն անգամ կռվում է նույն մարտում, կռվում ու մահանում, և այդպես շարունակ, մինչև որ հասկանում է` ինչպես հաղթել թշնամուն:

«Խոհարարն անիվների վրա». դիտել առցանց

4740110-650-1448643435-22

Ֆիլմի սյուժեն պտտվում է շեֆ-խոհարար Կառլ Կասպերի շուրջ, ով աշխատում էր Լոս Անջելեսի հայտնի ռեստորանում և կորցրել էր իր աշխատանքը: Կառլը որոշում է իր սեփական ընդմիջման վայրը ստեղծել անիվների վրա, որպեսզի կարողանա գտնել իր կորած մուսան և միաժամանակ հարթել հարաբերություններն ընտանիքի հետ:

«Աղվես որսացողը». դիտել առցանց

4740160-650-1448643435-3

Մուլտիմիլիոնատեր Ջոն Դյուպոն իր տուն է հրավիրում ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Մարկ Շուլցին` թիմին Սեուլի 1988-ի Օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար: Իր եղբոր` լեգենդար ըմբշամարտիկ Դեյվ Շուլցի ստվերի տակից դուրս գալու, ինչպես նաև՝ լավ ելույթ ունենալու նպատակով Մարկն ընդունում է առաջարկը: Սակայն պարանոյիկ Դյուպոն սկսում է «մուկ ու կատու խաղալ» Մարկի և Դեյվի հետ: Այս դաժան խաղը հեռվացնում է եղբայրներին և բերում անհեթեթ ողբերգության:

«Հրեշների ընտանիքը»

4740210-650-1448643435-4

Զվարճալի հրեշ ընտանիքի հետ միասին երիտասարդ տղան սկսում է ապրել կամրջի տակ: Գեղարվեստական կոստյումներին նա փոխարինում է սովորական արկղերով: Կարևորն այն էր, որ նա ազատ էր: Սակայն գեղեցիկ աղջկա հետ հանդիպումը, ով բարձր հասրակությունից էր, փոխում է ամեն ինչ:

«Մեղավոր են աստղերը». դիտել առցանց

4740360-650-1448643435-55

Հեյզելը քաղցկեղ ունի: Չնայած որ հիվանդությունը որոշ չափով նահանջել է, աղջիկն ուրախանալու առիթ չի տեսնում: Նա հանդիսանում է աջակցող խմբի անդամ, որի շնորհիվ ծանոթանում է Ավգուստ Ուոթերսի հետ և վայրկենապես սիրահարվում նրան: Ավգուստը և Հեյզելը մեկնում են կյանքով և կրքով լեցուն ճանապարհորդության, որը ևս մեկ անգամ նրանց ցույց կտա, որ կյանքի իմաստը կարելի է գտնել նրա ցանկացած դրվագում:

«Բնածին արատ»

4740410-650-1448643435-6

Գործողությւոնները զարգանում են Լոս Անջելեսում 60 ական թթ.-ին: Գլխավոր հերոս Լարրին Սպորտելոն աշխատում են մասնավոր քննության վրա և խիստ տարվում է մարիխուանայով: Նրան փնտրում է նախկին ընկերուհին, որն էլ շուտով անհետանում է իր նոր հարուստ ընկերոջ հետ: Լարրին սկսում է ուսումնասիրել գործը:

«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց»». դիտել առցանց

4740460-650-1448643435-7

Ֆիլմը պատմում է լեգենդար դռնապան Գուստավի և նրա գործընկերոջ՝ Զերո Մուստաֆայի զվարճալի արկածների մասին: Հյուրանոցի աշխատակիցները հայտնվում են մի քանի իրադարձության կիզակետում, այն է՝ Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցների գողություն, հարուստ ընտանիքի կարողության համար մղվող պայքար և դրամատիկական փոփոխություններ Եվրոպայում՝ 20-րդ դարի երկու արյունալի պատերազմների ֆոնին:

«Բաբադուկ»

4740510-650-1448643435-8

Ամելիան կորցրել է ամունուն, բայց նա ունի որդի: Մի անգամ տղան խնդրում է մորը իր համար կարդալ  իր գտած գիրքը, որի հրեշ Բաբադուկի մասին է: Հենց այս պահից էլ սկսած` նրանք դադարում են տարբերել իրակությունը երևակայությունից:

«Գալակտիկայի պահապանները»

4740560-650-1448643435-9

Ճանապարհորդ Պիտեր Քվիուի ձեռքն է ընկնում գաղտնի արտեֆակտ, որը պատկանում է անխիղճ ու հրեշագործ չարագործ Ռոնանին: Վերջինս ծրագրեր է նախապատրասոտւմ, որպեսզի գրավի ողջ Տիեզերքը: Պիտերը հայտնվում է այդ ամնեի կենտրոնում, որտեղ հենց ինքն էլ զոհ է դառնում:

«Սիրահարները»

4739810-650-1448643435-10

Իթանը և Սոֆին փորձում են փրկել իրենց ամուսնությունը հոգեբանի օգնությամբ: Երբ նրա մեթոդները չեն աշխատում, հոգեբանը զույգին առաջարկում է գնալ ճամփորդության մի գեղեցիկ վայրում` խոստանալով հարյուր տոկոսանոց արդյունք:

«Անհետացած աղջիկը». դիտել առցանց 

4739860-650-1448643435-11

Ամեն ինչ պատրաստ էր նրանց ամուսնության 5-ամյակի տոնակատարության համար, երբ կինն անհետացավ: Տանը մնացել էին բռնության, արյան հետքեր, որոնք փորձել էին մաքրել: Մնացել էին նաև «բանալիներ», որոնք նրանք օգտագործում էին «Գանձերի որոնում» խաղը խաղալիս: Եվ, կարծես, հենց այդ բանալիներն են գալիս օգնության տղամարդուն իր պաշտելի կնոջ որոնման աշխատանքների ընթացքում: Կինը նաև անհասկանալի գրություններ է թողել, որոնք նույնպես կօգնեն լույս սփռել նրա առեղծվածային անհետացման հանգամանքների վրա: Ինչպե՞ս կավարտվեն սիրող ամուսնու որոնումները…

«Մոլուցք». դիտել առցանց

4739910-650-1448643435-12

Էնդրյուն երազում է մեծ մարդ դառնալ: Թվում էր՝ ուր որ է այդ պատանու երազանքը կիրականանա: Նա հանդիպում է մի հանճարի՝ երկրի լավագույն նվագախմբի դիրիժորին: Եվ կարճ ժամանակում հաջողության հասնելու նրա ցանկությունը վերածվում է մոլուցքի: Էնդրյուի անխիղճ հովանավորյալն այնքան հեռուն է գնում. որ դուրս է գալիս մարդկային հնարավորության սահմաններից:

«Ստրինգեր»

4739960-650-1448643435-13

 Լուն Բլունը փորձում է աշխատանք գտնել: Մի անգամ նա լուսանկարում է ավտոմեքենայի գողացման ընթացքը, որպեսզի այն վաճառի հեռուսնաընկերությանը: Լուրերի տնօրեն Նոննան գնում է Լունի տեսագրությունը և համոզում է նրան շարունակել աշխատանքը: Շուտով հայտնի է դառնում, որ կարևոր նյութի համար Լուն ոչ մի բանի առջև կանգ չի առնում:

«Պատանեկություն». դիտել առցանց

4740010-650-1448643435-14

Երկարաժամկետ ծրագիրը թույլ կտա հետևել իրական մարդու զարգացմանը` սկսած նրա ծննդից: Եզակի  հնարավորություն` հետևելու տարեցտարի մեծացող երեխային, նրա ծնողներին և շրջակա աշխարհի փոփոխություններրին: Պատմությունը ներկայացնում է Մեյսոնի կյանքի 20 տարիները (առաջին դասարանից մինչև քոլեջում առաջին օրը) և կառուցվում է ոչ մեծ դրվագներով, որոնք ցույց են տալիս ծնողների հարաբերությունները երեխայի, պատանու և երիտասարդի հետ:

 «Վայրի կինը»

TESNEL

Սյուժեի կենտրոնում գրող Շերիլ Սթրեյդն է, ով կորցրել է երջանկության հասնելու հույսը: Նա համարձակություն է հավաքում Խաղաղ օվկիանոսի ծայրը հասնելու և իր հոգեկան տանջանքների հետ միայնակ մնալու: Ռեժիսոր Ժան-Մարկ Վալլեին հաջողվել է առանձնահատուկ փիլիսոփայությամբ պատկեր ստանալ, որը ստիպում է մտորել և, երևի թե, փնտրել կյանքի որոշ հարցերի պատասխաններ:




Լրահոս