«Հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների» լուսանկարչական նախագծին առաջիկա տարվա ընթացքում կմասնակցեն շատ հայտնիներ: DJ Վակցինան, երգչուհիներ Նարինե Դովլաթյանն ու Լայանան, երգիչներ Էրիկ Կարապետյանն ու «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Այդին Դավուդին արդեն իսկ մասնակցել են լուսանկարչական այս նախագծին, որի նպատակն է կոչ անել լավ վերաբերել կենդանիներին եւ գնելու փոխարեն անտուն կենդանի որդեգրել: Նախագծին միացել են նաեւ «The Beautified Project» ռոք խումբը, երգիչներ Գուրգեն Դաբաղյանն ու Նարեկ Բավեյանը, երգչուհի Սոնա Շահգելդյանը:
ՄԻ՛ ԳՆԻՐ, ՈՐԴԵԳՐԻ՛Ր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ