Լուկաշենկոն Ալիևին խոստացել է Ադրբեջանի շահերն առաջ տանել ԵՏՄ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խոստացել է Ադրբեջանին օգնել իր շահերն առաջ տանել Եվրասիական տնտեսական միությունում:

Այս մասին Բելառուսի առաջնորդն ասել է Ալիևին Բելառուսում երկու նախագահների միջև կայացած հանդիպման ժամանակ. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բելառուսը պատրաստ է ակնհայտ կերպով Ադրբեջանի շահերն առաջ տանել Եվրասիական տնտեսական միությունում»,-ասել է Լուկաշենկոն և հավելել, որ Բելառուսը շատ է կարևորում Ադրբեջանի` իրենց հուսալի բարեկամի հետ համագործակցությունը»:




Լրահոս