ՀԱՐՑ. Ես մանկուց առաջին կարգի հաշմանդամ եմ եւ չեմ աշխատում: Բնակվում եմ կնոջս հետ, որն աշխատում է եւ ստանում չնչին աշխատավարձ: Խնդրում եմ մի փոքր տեղեկացնել, թե առաջին կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն ընդհանրապես ինչպիսի արտոնություններից կարող են օգտվել (խնդրում եմ նշել բոլոր արտոնությունները):
1-ին կարգի հաշմանդամ, գործազուրկ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վահան Հայրապետյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ առաջին խմբի հաշմանդամներն ունեն անվճար բուժման, բուժսպասարկման, դեղորայք եւ վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ ստանալու, ինչպես նաեւ էլեկտրատրանսպորտով (մետրո, տրոլեյբուս) անվճար երթեւեկելու արտոնություն:
նախարարության հաշմանդամների եւ
տարեցների հիմնահարցերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ արտոնություններն այնքան էլ շատ չեն, բայց նման կարգավիճակ ունեցող մեր հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ եւ լիարժեքորեն օգտվել գործող կարգից: Ի վերջո, պետությունը պարբերաբար շահարկելու աստիճան քննարկում է հաշմանդամների արտոնության խնդիրները, թեեւ մարդիկ շատ հաճախ ի վիճակի չեն լինում օգտվել իրենց տարրական իրավունքներից: