ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Սոցիալական փաթեթի շրջանակներում ինչպիսի՞ առանձնահատկություններ են սահմանված զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, օրինակ՝ փրկարար ծառայության աշխատողների եւ նման այլ ծառայողների համար:

Անտոն Միրզոյան (48 տարեկան, վարորդ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաեւ փրկարար ծառայության աշխատողների սոցիալական փաթեթի սահմանաչափը ամսական գումար է, որը մեկ շահառուի հաշվով տարեկան կտրվածքով կազմում է ութսուն հազար դրամ: Նշված անձանց վրա չի տարածվում պարտադիր պայման հանդիսացող ծառայությունը: Այդ անձանց հաշվով ընթացիկ բյուջետային տարվա համար նախատեսված սոցիալական փաթեթի շրջանակներում առողջության ապահովագրության բազային փաթեթի հիսուներկու հազար դրամ ապահովագրավճարի չափով գումարները տրամադրվում են ՀՀ առողջապահության նախարարությանը՝ զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, նրանց անմիջական ընտանիքի անդամների, ինչպես նաեւ փրկարար ծառայության աշխատողների եւ նրանց անմիջական ընտանիքի անդամների համար բժշկական օգնության եւ սպասարկման ֆինանսավորում իրականացնելու նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հենց այդպես էլ կարելի էր ենթադրել, որ նշված սոցիալական խմբերի ներկայացուցիչների հանդեպ ուշադրությունն ավելի մեծ կլինի, ինչի մասին էլ պարզ նշված է գործող կարգում: Բայց, ցավոք, մեր օրերում քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ հասարակության՝ իսկապես օգնության կարիք ունեցող անապահով խավը, մեղմ ասած, անտեսված է:




Լրահոս