ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին դեռևս հստակ առաջարկ չի արվել` գլխավորելու ՀԱԿ դաշինքը, “Հրապարակի” հետ զրույցում նախօրեին հրապարակված լուրի առիթով ասել է դաշինքը վերակազմավորելու մտքի հեղինակներից մեկը` “Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: “Հույս ունենք, որ Դեմիրճյանը ևս կմիանա մեր դաշինքին”,- ասել է Գիմիշյանը: Մի քանի ուժերի ներկայացուցիչներով հանդիպել են Դեմիրճյանի հետ, քննարկել հարցը, և վերջինս վերահաստատել է, որ շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի անդամ, թեև իրենց մոտակա նիստերին չի մասնակցելու: “Հետագայում կորոշեն մասնակցության ձևաչափը: Մենք հույսներս չենք կորցնում, որ և պարոն Դեմիրճյանի, և Հրանտ Բագրատյանի հետ համագործակցությունը կստացվի”,-ասել է Գիմիշյանը:
Հրապարակ. Ստեփան Դեմիրճյանը կգլխավորի՞ ՀԱԿ դաշինքը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ