Հայկական ժամանակ. Որքա՞ն գումար են ծախսել կուսակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԸՀ-ն թարմացրել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Վերջին տվյալներն ապրիլի 16-ի դրությամբ են։  Քարոզարշավի առաջին տասը օրերի ընթացքում վերջապես ծախսեր է գրանցել “Առաքելություն” կուսակցությունը՝ 1 մլն 60 հազար դրամ։ ՀՀԿ-ն այժմ ծախսերի առումով գերազանցում է ԲՀԿ-ին։ Վերջինս մուտքագրված 40 մլն դրամից ծախսել է 37,7 միլիոն, ՀՀԿ-ն՝ մուտքագրված 47,6  մլն  դրամից՝ 40 մլն դրամ:
Նախորդ՝ ապրիլի 11-ի տվյալներով այս կուսակցություններից առաջատարը “Բարգավաճ Հայաստանն” էր։ “Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքը ծախսել է ընդամենը 2,3 մլն դրամ՝ մուտքագրված 4,3  միլիոնից:
ՀԱԿ-ը ծախսել է 4,4 մլն դրամ՝ մուտքագրված 7,4 միլիոնից։ Հինգ օրերի ընթացքում ՀՅԴ-ի նախընտրական հիմնադրամի մուտքերը չեն ավելացել։ Փոխարենը կուսակցությունը կատարել է 914 հազար դրամի ծախս։ ,Օրինաց երկիրե կուսակցությունը ծախսել է մուտքագրված 13 մլն դրամից 12 միլիոնը։
Ապրիլի 11-ի տվյալների համեմատ, այս շաբաթվա ընդհանուր ծախսերը ավելի քան կրկնապատկվել են։ Եթե նախորդ շաբաթ թեկնածու ուժերն ընդհանուր առմամբ նախընտրական հիմնադրամներից ծախսել էին 47,3 մլն դրամ, ապա վերջին տվյալներով՝ 98,6 մլն դրամ”,- գրում է “Հայկական ժամանակը”։




Լրահոս