Իրատես de facto. Քոչարյանի զարմուհին` ԲՀԿ փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տարբեր քաղաքական շրջանակներ հաճախ են ԲՀԿ-ն նույնացնում երկրորդ նախագահի հետ, ինչն ամեն անգամ հերքում են այդ կուսակցության անդամները: Այդ մասին գրում է “Իրատես de facto” թերթը։
“Սակայն ակնհայտ է, որ այդ կուսակցությունում Քոչարյանի “մարդիկ” բավականին մեծ թիվ են կազմում: Պարզվում է` Քոչարյանն ակտիվ դերակատարություն ունի ոչ միայն կուսակցության “կադրերին” ընտրելու, այլեւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության փորձագետներ “կարգելու” գործում:
Պարզվում է` ԲՀԿ խմբակցությունում, որպես փորձագետ, աշխատանքի է անցել Ռոբերտ Քոչարյանի եղբոր` Վալերի Քոչարյանի աղջիկը` Իրինա Քոչարյանը, որը, ըստ գույքի եւ եկամուտների հայտարարագրի, բավականին մեծ կարողությունների տեր անձ է: Հավելենք, որ փորձագետի ,պաշտոնըե հայեցողական է”,- գրում է “Իրատես de facto”-ն:




Լրահոս