Երեկ Գերմանիայում, WBA (Super), WBO և IBF վարկածներով հիմա արդեն աշխարհի նախկին չեմպիոն 39-ամյա ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն պարտվեց 27-ամյա բրիտանացի Թայսոն Ֆյուրիին` դատավորների որոշմամբ` 12 ռաունդների արդյունքներով:
Մենամարտից հետո Վլադիմիրը նշել է, որ զարմացած էր մրցակցի գործողություններով. « Ես շատ լավ պատրաստված եմ եղել,- ասել է նա: – Թայսոնը շատ արագաշարժ էր: Երբեք չեմ մտածել, որ նա դա կարող էր անել: Ես զգում էի, որ արագությունունս չի բավականացնում և այդպես էլ չկարողացա գտնել ճիշտ հեռավորություն: Ես գիտեի, որ դեռ առաջ չեմ անցել: Իրականում, ես վտահություն ունեի, բայց չէի կարողանում գտնել ճիշտ բանալին: Այնուամենյանիվ մենք դեռ ռևանշ ունենք»:
Նշենք, որ ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր կլիչկոն 11 տարվա ընթացքում առաջին անգամ պարտություն կրեց: