Անցած գիշեր ուկրաինացի ուժայինները կրակել են Դոնեցկի Օկտյաբրսկի և Կույբիշևսկի գյուղերի վրա: Վկայակոչելով Դոնեցկի լրատվական գործակալությանը` այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Կրակի հետևանքով վնասվել է գազատարը:
«Մոտ 23:30-ի սահմաններում ուկրաինացի ուժայինները կրակել են Օկտյաբրսկի գյուղի վրա, ինչի հետևանքով ուղիղի նշանառությամբ կրակոցից վնասվել է բնակելի տուն, ինչպես նաև գազատար խողովակ»,-գործակալությանը հայտնել է Դոնեցկի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով` ուժայինները միաժամանակ հարվածներ են հասցրել նաև Զայցևո գյուղին:
Նախնական տվյալներով, կրակոցներն արձակվել են ականանետերից:
Հիշեցնենք, որ համաձայն Մինսկի խմբի բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության, սեպտեմբերի մեկից Դոնբասի հետ շփման գծում հրադադար է հայտարարված: Վերջին ամսվա ընթացքում, սակայն, Դոնեցկի արևմտյան հատվածում նկատվում է հրադադարի խախտումների կտրուկ ավելացում: