Ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանի վնասվածքի լրջության աստիճանը դեռևս հայտնի չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանր Ռուբեն Ալեքսանյանը վնասել է ազդրի քառագլուխ մկանը: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-­ը, վնասվածքի լրջությունը հայտնի կդառնա արդեն Հայաստանում՝ բուժզննումից հետո:

Հայաստանի հավաքականի անդամ Ռուբեն Ալեքսանյանը հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ վնասել է ոտքը, ինչը խանգարեց հայ մարզիկին շարունակել պայքարը: Նա երկարմարտի՝ 433 կգ արդյունքով զբաղեցրել է 8­-րդ տեղը:




Լրահոս