Հրապարակ. Ինչքա՞ն կպաշտոնավարի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է. “Սեպտեմբերին լրանում է Ձեր պաշտոնավարման ժամկետը. դեռ չէինք հասցրել հարցն ավարտել, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեզ ուղղեց. “Առաջին ժամկետը”: Բայց կարծես Ձեզ մեկ անգամ արդեն ընտրեցինք: “Ըստ Սահմանադրության, գլխավոր դատախազը կարող է ընտրվել եւս մեկ անգամ` 6 տարով”: Կարծում եք կշարունակե՞ք պաշտոնավարել: “Ես ոչինչ չունեմ կարծելու”,- ասաց Աղվան Հովսեփյանը` իր առանձնահատուկ ժպիտով:
Հիշեցնենք, որ նա ՀՀ գլխավոր դատախազ է աշխատել 1998-99թթ., ապա, հոկտեմբերի 27-ից հետո, հրաժարական է տվել եւ 1999-2004թթ. աշխատել է գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2004-ից՝ կրկին գլխավոր դատախազ: Ըստ օրենքի, գլխավոր դատախազն իրավունք չունի 2 անգամից ավելի նշանակվել, իսկ նշանակվում է ընդամենը 6 տարի ժամկետով: Հաշվարկն արեք ինքներդ”:




Լրահոս