Ձեզ համար բացահայտումներ եղա՞ն այս քարոզարշավի ընթացքում, մի բան է “կաբինետում”, մեկ այլ բան` “կաբինետից” դուրս “աշխատելը”` հարցրել է “Հրապրկը” ՕԵԿ համամասնական ցուցակն առաջնորդող Արմեն Երիցյանին: Եղան: Բացահայտումներ շատ եղան: Խորությամբ տեսա, թե ինչ է տեղի ունենում Երևանում, զգացի երևանցուն` բակային հանդիպումների ժամանակ, այնպիսի հարցեր առաջ քաշվեցին, որոնց վրա երբեք ուշադրություն չէի դարձրել, որոնց տեղյակ չեմ եղել մինչ այժմ, որոնք նաև, ի դեպ, ինձ շատ զարմացրին: Ընդ որում, դրանց մեծ մասը հարցեր էին, որոնք հնարավոր էր և հենց տեղում, շատ արագ լուծել:
Ասենք` երթուղային տաքսիների խնդիրը: Տարածքներ կան, որտեղ մարդիկ 40 րոպե, մեկ ժամ սպասում են, աշխատանքից ուշանում, ոտքով են գնում: Մանկապարտեզները, դպրոցները հեռու են կիլոմետրերով, երեխաներն այնտեղ հասնելու համար նույնպես ոտքով են գնում: Կարելի Է, չէ՞, լուծել ադ հարցը: Կամ` աղբահանությունը: Բազմաբնակարան շենքերում վիճակն ահավոր է, առնետները մուտքեր, բնակարաններ են մտնում: Կան շրջաններ, որտեղ կոյուղի չկա: Լուծման կարոտ հարցերն իսկապես շատ-շատ են:
Ընդ որում, կան խնդիրներ, որոնք շատ լուրջ գումարներ չեն էլ պահանջում, ցանկություն ու սրտացավություն է պետք պարզապեսե: Իսկ հետևո՞ւմ եք այլոց քարոզարշավներին: “Այո, հետևում եմ, բավականին ուշադիր: Ծրագրերին էլ եմ հետևում. կարծում եմ` նորմալ է, բոլորինն էլ նորմալ է: Բայց դե, ամենալավը մեր քարոզարշավն է. թող անհամեստ չհնչի”: Ձեզանից հետո է՞լ ումն է լավը: “Մեզանից հետո էլ` մերը”,- համեստորեն ասել է Արմեն Երիցյանը: